Իրաքյան բանակը սկսել է Խիթ քաղաքի ազատագրումը ԻՊ-ից
Իրաքյան բանակն այսօր անցել է երկրի արևմտան հատվածում գտնվող Խիթ քաղաքը «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրելու գրոհին, հաղորդել է Alsumnaria հեռուստաալիքը:
Քաղաքը գտնվում է Անբար նահանգի Էր-Ռամադի քաղաքից ոչ հեռու: Ցամաքային գործողություններին աջակցում են օդից իրաքյան ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը:
Ամբարի նահանգապետ Գրոհը սկսվել է արևմտյան ճակատից դեպի քաղաքի կենտրոնական հատվածները: Միաժամանակ կոսալիցիայի Ռազմաօդային ուժերը ռմբակոծում են ՒՊ դիրքերը՝ հասցնելով ՒՊ-ին ոչ միայն մարդկային, այլև նյութական խոշոր կորուստներ:
Նշենք, որ տարբեր գնահատականներով՝ ԻՊ-ի շարքերում այսօր կռվում է 50-200 հազար գրոհային: