211652_close_icon
views-count1150 դիտում article-date 13:17 19-08-2015

Սիրիայի բանակը սկսել է հյուսիս-արեւմտյան տարածքների ազատագրումը

Սիրիայի Համա նահանգում երկրի բանակը սկսել է խմբավորումների կողմից գրավված տարածքների ազատագրման գործողությունը: Մի քանի ժամում հաջողվել է վերահսկողություն սահմանել ալ-Նակուս բնակավայրում եւ ալ-Զիիարա բնակավայրի որոշակի հատվածում: Օդային հարվածներով ոչնչացվել են զինյալների խմբեր, որոնք շարժվելիս են եղել Իդլիբ նահանգից: Ներկայում Սիրիայի հյուսիս-արեւմտյան տարածքները գտնվում են հիմնականում «Ջեբաթ ան-Նուսրա» եւ «Ջեշ ան-Ֆաթահ» խմբավորումների վերահսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր