4002 դիտում
12:42 25-11-2016
Հունվարի 1-ից գազը կէժանանա. ՀԾԿՀ-ն հաստատեց գազի նոր սակագները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն քվեարկությամբ սահմանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:
Այդպիսով՝ տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց սահմանել սակագին՝ 1 խորանարդ մետրի համար 100 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սոցիալապես անապահով չճանաչված սպառողները, ինչպես նաև տարեկան 600 խ/մ գերազանցող բնական գազի մեկ խորանարդ մետրի դիմաց կվճարեն 139 դրամ, ներկա՝ 146,7 դրամի փոխարեն:
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի գազ սպառող տնտեսվարողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի ամսական սակագինը հաշվարկվելու է P =242.1 * E բանաձևով: Այդպիսով 10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են մոտավորապես 114 հազար դրամ՝ գործող 122 հազարի փոխարեն ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Իսկ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսությունները 1000 խ/մ-ի համար կվճարեն մոտավորապես 100 հազար դրամ՝ գործող 120 հազարի փոխարեն:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:
Նմանատիպ նյութեր
13769 դիտում
12:58 06-10-2018
ՀԾԿՀ-ն անհիմն է համարում գազի և էլեկտրաէներգիայի սակագները իջեցնելու մասին հայտարարությունը
3088 դիտում
10:07 19-03-2016
Վերլուծաբան Սիմոնովը հույս է հայտնում, թե ՀՀ-ին վաճառվող ռուսական գազը կէժանանա. «168 ժամ»
2386 դիտում
09:36 26-10-2019
Ռոումինգը կէժանանա. ՀԾԿՀ-ի նախագիծը. «Ժամանակ»
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը