78139 դիտում
10:33 29-10-2017
Երևանում ստահակները գողացել են 53-ամյա քաղաքացու սրճեփը, որի արժեքն է 2 մլն 440 հազար դրամ. գողության պահը ֆիքսել է տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ից միչև հոկտեմբերի 26-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Էրեբունի վարչական շրջանում՝ Գլինկայի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտ տեղադրաված սրճեփը կոտրելով՝ գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, այն պատկանում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 53-ամյա Գալուստ Գալստյանին, ով ստահակների կատարած հանցագործությսան պատճառով կրել է 2 մլն 440 հազար դրամի վնաս:
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոչնչությունների կատարած հանցագործությունը ֆիքսվել է փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից ու եթե Էրեբունու ոստիկանները սրտացավ մոտեցում ցուցաբերեն, հնարավոր կլինի կարճ ժամանակում հայտնաբերել ձրիակերներին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
164342 դիտում
10:46 26-01-2018
Երեկ Վայոց Ձորի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը ֆիքսել է տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1939 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)