Բուռն քննարկում` համացանցում. կինն առեղծվածային ձևով անհետացել է ուղիղ եթերի կադրից. տեսանյութ
Համացանցում օգտատերերի ակտիվ քննարկման թեմա է դարձել նորվեգական TV2 հեռուստատեսության ուղիղ եթերի տեսանյութերից մեկը:
Կոպենհագենի օդանավակայանում հանդբոլիստ Կլավիս Բրյուն Յորգենսմենի հետ ուղիղ եթերով անցկացված հարցազրույցի ժամանակ անհասկանալի ձևով անհետացել է հետին պլանում կանգնած շիկահեր մի կին:
Օգտատերերը կնոջն արդեն հասրցել են տալ «կախարդ» մականունը՝ չկարողանալով գտնել տեղի ունեցածին որևէ բացատրություն:
Հաշվի առնելով, որ տեսանյութում մոնտաժի որևէ հետք չկա՝ ենթադրվում է, որ անհետացած կնոջը փակել է անցորդը:
Ներկայացնում ենք տեսանյութը: