iPhone-ի շուրջ պարող մրջյուններով տեսանյութը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում նորից տարածում է գտել տեսանյութը, որտեղ բազմաթիվ մրջյուններ պտտվում են ասֆալտին դրված iPhone-ի շուրջ: Երբ հեռախոսը զանգ է ընդունում, մրջյուններն անմիջապես շարքով շրջապատում են այն և սկսում պտտվել:
Օգտատերերի կարծիքով՝ միջատների նման վարքագիծը պայմանավորված է սմարթֆոնի առաջացրած տատանումներով: Երբ հեռախոսի տերը բարձրացնում է այն գետնից, մրջյունները միանգամից սկսում են քաոսային տեղաշարժը:
Նշվում է, որ տեսանյութը տեղադրվել է You Tube-ում դեռևս 2015 թվականի օգոստոսին, սակայն այժմ կրկին բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում: