211652_close_icon
views-count4016 դիտում article-date 15:06 18-03-2016

Ի՞նչ վտանգավոր հեղուկ է փորձել Հայկը ներարկել իր նախկին կնոջը եւ ինչո՞ւ

Հայկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բնակարանում իրեն պարբերաբար խաբելու շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Արևիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում ննջասենյակից վերցրել է նախապես թաքցրած ազոտական թթվով լցված ներարկիչը, աննկատ թիկունքից մոտեցել է, փորձել է ներարկել, սակայն Ա.Հարությունյանը ասեղի ծակոցից հետ է շրջվել և ներարկիչի ասեղի կոտրվելու արդյունքում ներարկում չի կատարվել: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր