211652_close_icon
views-count3536 դիտում article-date 21:28 25-09-2015

Հայկը դստերը նախկին կնոջը վերադարձնելիս բորբոքվել է, որ տանը չէ եւ ուշ վերադառնալու համար նրան գցել է գետնին ու ծեծել

40-ամյա Հայկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դստերը նախկին կնոջը՝ Ա. Բաբլոյանին վերադարձնելու նպատակով առանց նախապես տեղեկացնելու գնացել է վերջինիս բնակարան, սակայն նա տանը չի եղել, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, բնակարանի հյուրասենյակում թքել է Ա. Բաբլոյանի դեմքին, բռունցքով հարվածել, հրել ու վայր գցել՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր