Այսօր դեռ հնարավորություն չկա` գնահատելու ցրտահարության կորուստները. Սերգո Կարապետյան
Այս գիշեր, հիմնականում, բացասական ջերմաստիճան է գրանցվել և ցրտահարությունը կայացել է Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում` Փարաքարի, Մերձավանի տարածքներում, սակայն Հիդրոմետի` ցրտահարության մասին կանխատեսումները չի կարելի ընդհանրացնել, քանի որ որոշ տեղերում, առհասարակ, բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Սակայն, նրա խոսքով՝ այսօր նորից հանրապետությունը կգտնվի ցուրտ հոսանքների ազդեցության տակ և ավելին` այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ:
Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ այսօր դեռ հնարավորություն չկա` գնահատելու կորուստները:
Նշենք, որ որոշ բարձրադիր գոտիներում՝ Թալինում, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց ձորի ու Կոտայքի մարզերի բարձրադիր գոտիներում ծիրանենիները դեռևս ծաղկած չեն, ինչը նշանակում է, որ այս շրջաններում ցրտահարություն չի սպասվում:


