5537 դիտում
11:22 17-03-2016
Հանրապետության հովտային գոտիներում գրանցվել են ցրտահարություններ. Գագիկ Սուրենյան
Այս գիշեր հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում, գրանցվել են ցրտահարություններ: Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները, Արմավիրում՝ -2, Մերձավանում՝ -5, Արտաշատում՝ -2, Արարատում՝ -0,5, Ուրցաձորում՝ -3, Աշտարակում՝ -3, Երևանում՝ -2…-4, Արենիում՝ -1, Բագրատաշենում՝ -2, Իջևանում՝ -2 աստիճան ցուրտ:
Բացառություն են կազմել Սյունիքի հովիտները, որտեղ խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, Կապանում օդի ջերմաստիճանը եղել է +1, Մեղրիում՝ +2 աստիճան տաք:
Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4...-7, հողի մակերևույթին -5...-8 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճանը կպահպանվի նաև մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին -3...-6 աստիճան ցուրտ:
Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
29291 դիտում
10:10 04-08-2017
Հովտային գոտում 5 օր շարունակ սպասվում է +40…+41 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
1276 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1312 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը