211652_close_icon
views-count3844 դիտում article-date 23:32 16-03-2016

Նիժնի Նովգորոդում տղամարդը մահացել է, երբ էվակուատորով տարել են նրա ավտոմեքենան

ՌԴ Նիժնի Նովգորոդի բնակիչը մահացել է, երբ էվակուատորով տարել են նրա Ford Focus մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նախնական տեղեկությունների` 39-ամյա տղամարդը կայանել է տրանսպորտային միջոցը հաշմանդամ վարորդների համար նախատեսված կայանատեղիում, ինչից հետո կնոջ հետ այցելել է տեղի սուպերմարկետներից մեկը: Երբ տղամարդը իմացել է, որ իր ավտոմեքենան էվակուատորը տանում է, նա դուրս է եկել խանութից: Նրա հետևից դուրս է եկել նաև կինը, ով հայտնաբերել է մայթին ընկած մահացած ամուսնուն: Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չկան և մեքենային նա չի մոտեցել: Նշվում է նաև, որ տղամարդը հաշմանդամ չէր և իրավունք չուներ տվյալ վայրում կայանել ավտոմենքենան: Դեպքի առիթվ հետաքննություն է կատարվում:

Նմանատիպ նյութեր