Նիժնի Նովգորոդում հրդեհից 6 մարդ է մահացել
Նիժնի Նովգորոդի կենտրոնում գտնվող Բելինսկի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 6 մարդ է մահացել: Կրակը մարելուց հետո հրշեջ-փրկարարները հայտնաբերել են նրանց այրված մարմինները:
Մահացածների թվում անչափահասներ չկան: Վառվել է 50 ք/մ տարածքով տունը: Դեպքի հանգամանքները քննվում են: