«Պորտուի» նախագահ. Կասիլյասի ձեռք բերումը կատարյալ ձախողում էր
«Պորտուի» նախագահ Պինտու դա Կոշտան խիստ քննադատության է ենթարկել դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը ամռանը իր ակումբ տեղափոխվեց Մադրիդի «Ռեալից»:
«Կասիլյասի ձեռք բերումը կատարյալ ձախողում էր: Նա ոչ միայն չարդարացրեց մեր սպասելիքները, այլ նաև մի քանի կարևոր խաղերում մեզ քաշեց, որի պատճառով դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից և խնդիրներ ունենք Պորտուգալիայի առաջնությունում:
Նրա աշխատավարձը մեր ակումբի գրպանին հասու չէ: Ինձ ասել են, որ Կասիլյասով հետաքրքրված են ամերիկյան ակումբներրը: Եթե նա հեռանա ԱՄՆ, ապա դա կլինի մեր ամենահաջող տրանսֆերը», ասել է դա Կոշտան:
Նշենք, որ այս մրցաշրջանում Կասիլյասը «Պորտուի» կազմում մասնակցել է 34 խաղի:


