Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ում ճակնդեղագործության կոնցեպտի տխուր արդյունքների և ճակնդեղագործության նվիրյալների մասին
Տխուր է, որ առայժմ որևէ կոնկրետ արդյունք չի տվել Հայաստանում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը, բայց ոչինչ, պետք չէ հուսահատվել, քանի դեռ ՀՀ-ում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսին Սամվել Ալեքսանյանն է: Այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու առաջարկեց` ժամանակն է մտածել Սամվել Ալեքսանյանին ՀՀ պատվավոր ճակնդեղագործի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Սա, հիշեցնենք, կառավարության 2008 թվականի ծրագրից է, սակայն Սերգո Կարապետյանը Փաշինյանի հարցմանն ի պատասխան` գրել է, որ 2009-2014 թթ. ՀՀ-ում և ոչ մի կիլոգրամ շաքարավազ չի մթերվել:
Անդրադառնալով շաքարավազի շուկայում տիրող իրավիճակին` Նիկոլ Փաշինյանը հարցրեց` Սամվել Ալեքսանյանի պատկանող Աշուրյանի գործարանն իրո՞ք շաքարավազ արտադրող հզորություն է, թե՞ ընդամենը բուտաֆորիա` պատրաստի շաքարավազը մի դռնով որպես հումք մտցնելու, մյուս դռնով որպես պատրաստի արտադրանք՝ հանելու և, այսպիսով, տասնյակ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համար:
Ըստ Ն. Փաշինյանի` սս մի սխեմա է, որից միկրոսկոպով անգամ հնարավոր չէ պարզել` որտե՞ղ է լոբին, որտեղ՝ բադրիջանը: