Ամփոփվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի վիզուալ կոնցեպտի մրցույթի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամփոփվել են Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի արդյունքները:
Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորած մրցութային հանձնաժողովը, նաև հիմք ընդունելով հանրային քննարկման արդյունքները, հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի և «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները:
Առաջիկայում տեղի կունենա հաղթող կազմակերպություններին մրցանակների հանձման արարողությունը:
Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում մրցույթին մասնակցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին:
Մրցութային հանձնաժողով