211652_close_icon
views-count4316 դիտում article-date 20:07 15-12-2017

Հայատարարվում է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ. հաղթողը կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի

Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ: Վիզուալ կոնցեպտն պետք է ներառի՝ Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ էլեմենտներ՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Ոճի կիրառությունը հարկավոր է ներկայացնել տարբեր կրիչների վրա: Մրցույթի պայմանները. 1. Մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ոլորտային կազմակերպություններն ու անհատները: 2. Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում: Լավագույն ճանաչված աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի: Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երևանի քաղաքապետարան կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունվարի 15: Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: Մրցույթի մանրամասների համար զանգահարել՝ 011-514-251 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00: [b]Երևանի քաղաքաետարան[/b]

Նմանատիպ նյութեր