211652_close_icon
views-count21985 դիտում article-date 11:45 16-03-2016

Երևանում բախվել են գործազուրկի Skoda-ն ու Ժողինստիտուտի ուսանողի BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կասյան 12 շենքի բնակիչ, 57-ամյա Մարտուն Մարկոսյանի վարած Skoda Fabia մակնիշի 17 ԼՍ 780 համարանիշի և Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի 67 շենքի բնակիչ, 24-ամյա Արթուր Մելքոնյանի վարած BMW 325 մակնիշի 46 AM 046 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Ժորա Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափեխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda- վարորդն ու վիրավոր ուղևորը հայր ու որդի են, իսկ BMW-ի վարորդ Ա. Մելքոնյանը սովորում է Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանի մարկետինգի ֆակուլտետում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր