211652_close_icon

Հայտնաբերվել է թմրամիջոց առաստաղի գաղտնարանում

views-count1317 դիտում article-date 15:55 16-03-2016
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Կարապետ Փ.-ի բնակարանում և կից օժանդակ կառույցներում: Արդյունքում՝ նկուղի բետոնե առաստաղի կենտրոնական հատվածում գտնվող անցքի մեջ, պոլիէթիլենային թաղանթում, հայտնաբերվել է կանեփի չորացված զանգված: Կարապետ Փ.-ն հայտարարել է, որ թմրանյութն իր օգտագործման համար է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր