3115 դիտում
23:03 15-03-2016
ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Այսօր` մարտի 15-ին, ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։
Քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն ու խմբակցության պատգամավորները ներկայացրել են կուսակցության պատրաստած առաջարկների փաթեթը, որոնց ընդունումը էականորեն կնվազեցնի ընտրական օրինախախտումները։
ԲՀԿ պատգամավորները խոսել են լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման անթույլատրելիության, ազգային փոքրամասնությունների մասնակցության առավել աշխատող դրույթների մշակման անհրաժեշտության, Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվառման արդյունավետ մեթոդների, ինչպես նաեւ՝ քվեարկած ընտրացուցակներին ծանոթանալու մեխանիզմների մասին։ ԲՀԿ նախագահը նշել է, որ ԸՕ-ի մշակման ԲՀԿ աշխատանքային խումբը պատրաստել է մոտ 30 սկզբունքային առաջարկներ, որոնք ԲՀԿ խմբակցությունը կներկայացնի խորհրդարանական լսումների եւ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
14:07 14-04-2015
ԲՀԿ պատգամավորները հանդիպել են փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
1303 դիտում
16:43 14-10-2015
ԲՀԿ ղեկավար կազմը հանդիպել է Սիսիանի և Ղափանի ԲՀԿ տարածքային խորհուրդների ներկայացուցիչների հետ. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
607 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են