1778 դիտում
14:07 14-04-2015
ԲՀԿ պատգամավորները հանդիպել են փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպեցին փոքր և միջին ձեռնարկությունների մի շարք ներկայացուցիչների հետ: ՓՄՁ ներկայացուցիչները դիմել էին ԲՀԿ խմբակցությանը` ապրանքների դրոշմապիտակավորման գործընթացում առաջացած մի շարք վարչարարական խնդիրների հետ կապված:
ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն առնչվում են փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող մեծաթիվ սուբյեկտների շրջանակի: Ստեղծված իրավիճակը լրջորեն խաթարում է ՓՄՁ-ների բնականոն գործունեությունը: Քննարկման արդյունքում որոշվեց խնդիրն ուղղել պատկան մարմիններին` միաժամանակ առաջարկելով ստեղծված իրավիճակի լուծման ուղիներ:
ԲՀԿ-ն ՓՄՁ ներկայացուցիչներին վստահեցրեց, որ շարունակելու է հետևողական լինել ՓՄՁ ոլորտին առնչվող խնդրների լուծման հարցում:
ԲՀԿ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
08:25 15-09-2015
Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել.«Ժամանակ»
Այս բաժնից
1027 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1174 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով