1043 դիտում
19:29 15-03-2016
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում:
Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:
Այն բոլոր դեպքերում, երբ ստուգման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, կայացվել է տուգանք նշանակելու մասին 546 որոշում, որի արդյունքում 46 միլիոն 910 հազար դրամ մուտքագրվել է պետական բյուջե: Կայացվել է արտադրական գործունեությունը կամ առանձին գործառույթները կասեցնելու 42 և աշխատանքի չթույլատրելու 17 որոշում:
2015 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 138 հրամաններով իրականացվել են դիտարկումներ և անասնահամաճարակային մշտադիտարկումներ, որից 81-ը՝ դիտարկում, 32-ը՝ անասնահամաճարակային մշտադիտարկում, 25-ը՝ դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում: Ընդհանուր առմամբ, դիտարկումների ու մշտադիտարկումներ միջոցով վերահսկողություն է իրականացվել 2572 տնտեսավարող սուբյեկտներում, որից 2460-ը՝ Ծառայության նախաձեռնությամբ: Ընդ որում՝ շուրջ 30 տոկոսով ավելացել են սոցիալական ցանցերով բարձրաձայնված խախտման դեպքերը, ինչի արդյունքում ավելացել է դիտարկումների քանակը: 2572 դիտարկումներից և անասնահամաճարակային մշտադիտարկումներից 1435-ն իրականացվել է ՀՀ տարածքում գործող մանկապարտեզներում, դպրոցներում և դրանց սնունդ մատակարարող կազմակերպություննեում:
Ստորև ներկայացված է Ծառայության կողմից մարզերում և Երևան քաղաքում իրականացրած դիտարկումների և անասնահամաճարակային մշտադիտարկումների թվային պատկերը:
Նմանատիպ նյութեր
2035 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
696 դիտում
15:15 30-01-2015
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. տարեկան ծրագրով կիրականացնի ավելի քան 1160 ստուգում
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին