211652_close_icon
views-count1318 դիտում article-date 19:04 15-03-2016

Շուտով Էկվադորի արտադրանքը կվաճառվի Փարիզի թանգարաններում

«PRO ECUADOR»-ը Արտաքին առևտրի նախարարության հետ Փարիզի իր առևտրային գրասենյակի միջոցով «Quai Branly» թանգարանում շուկայականացնում է էկվադորական ապրանքներ, ինչպիսիք են շոկոլադի բարակ սալիկներ և 100% արաբական սուրճ: Այս մասին տեղեկանում ենք [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1110]«Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունից: [/url] Ֆրանսիական «Quai Branly» թանգարանը, որը գտնվում է Փարիզում, նաև ազգագրության թանգարան է, որը կոչվում է նաև Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի եւ Ամերիկայի արվեստի եւ քաղաքակրթությունների թանգարան: Թանգարանն ամեն տարի հյուրընկալում է ավելի քան 1,5 մլն այցելուների: «Quai Branly»-ն ունի իր գրախանութը, որտեղ դուք կարող եք գտնել արվեստի գրքերի, դեկորատիվ իրերի, տեքստիլ, ոսկերչական, և բազմաթիվ այլ էթնիկ և օրիգինալ արտադրանքի լայն հավաքածու, որոնք աշխարհի տարբեր երկրների արհեստավորների աշխատանքներն են: «Գաղափարն իրագործվել է Ֆրանսիայի ազգային թանգարանների ցանցի հետ համատեղ և ակնկալում է, որ կարճ ժամկետում Էկվադորի արտադրանքը կարող է լինել Փարիզի և Ֆրանսիայի տարբեր խանութներում ու թանգարաններում, ինչն, անկասկած, լինելու է բացառիկ ցուցահանդես մեր արտահանվող ապրանքների համար, քանի որ Ֆրանսիան հիմնական տուրիստական վայրն է ամբողջ աշխարհում՝ տարեկան շուրջ 85 միլիոն այցելուներով », - նշեց Վալերիա Էսկուդերոն՝ Փարիզի առևտրային գրասենյակի տնօրենը: «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը

Նմանատիպ նյութեր