34265 դիտում
18:25 15-03-2016
Տականքը պետք է հեռացվի համակարգից. Վլադիմիր Գասպարյանը պատերազմ է հայտարարում կրիմինալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ:
Ոստիկանության պետն անդրադարձավ հանդիպման նպատակին ու խնդիրներին:
Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանի ու սպայի առաքելության, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի հայտ բերել ոստիկանության նոր սերնդի խնդիրները, մտածողության կերպը, նաև խոչընդոտները, որ կարող են հայտնվել նրանց ճանապարհին:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց մշտական ինքնակատարելագործման, հանցավորության հակազդման գործին անմնացորդ նվիրվելու, փորձառու և երիտասարդ ոստիկանների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հիշեցնելով նաև, որ պետք չէ վախենալ աշխատանքային վրիպումներից:
Հանդիպման ընթացքում անկեղծ ու առարկայական երկխոսության առարկա դարձան գործնական պարապմունքների կազմակերպման սկզբունքները, անձնակազմերի բարոյահոգեբանական մթնոլորտի, կատարողական կարգապահության բարելավման, կադրային տեղաշարժի, սպասարկվող տարածքներում տարվող աշխատանքի և մի շարք այլ հարցեր, որոնք ոչ միայն օրախնդիր են, այլև ռազմավարական նշանակություն ունեն համակարգի արմատական բարեփոխման համար:
Ամփոփելով՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց այն հանգուցային ուղղությունները, որոնցով իրականացվելու է օպերատիվ ծառայությունների գործունեությունը և ներկայացրեց ծառայողների առաջնային խնդիրները:
Խորհրդակցության ավարտին ըստ ստորաբաժանումների տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
10047 դիտում
14:23 21-01-2020
Եթե ԱԺ-ից հեռացվում է ԲՀԿ 4 պատգամավոր, ապա պետք է հեռացվի նաեւ սադրիչը` պարոն Բաբաջանյանը. Արման Աբովյան. News.am
Այս բաժնից
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը