9969 դիտում
14:23 21-01-2020
Եթե ԱԺ-ից հեռացվում է ԲՀԿ 4 պատգամավոր, ապա պետք է հեռացվի նաեւ սադրիչը` պարոն Բաբաջանյանը. Արման Աբովյան. News.am
Պարոն Բաբաջանյանն արդեն որերորդ անգամ սադրում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին եւ դրան հաջորդած [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145447/]միջադեպին[/url], հայտնում է [url=https://news.am/arm/news/555692.html?fbclid=IwAR0MobJORtc54NQKUXuKwOOcRRCZbLvyRkVJ0XPzT1iUq7wnenvDU9heMRw]News.am[/url]-ը։
«Հասկանում եմ` ինչի համար է նա սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում` «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»: Ոչ, կրկին անգամ անգամ ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչը գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, եւ այս օրենքը ոտնահարում է ոչ թե, այսպես կոչված, գողական աշխարհին, այլ հենց քաղաքացու իրավունքները»,-ասաց նա եւ կոչ արեց բոլորին հանգստանալ:
Արման Աբովյանը բոլորին կոչ արեց բոլորին հանգստանալ, որպեսզի չտանենք սրման, որովհետեւ արդեն իսկ Facebook-ում տեսնում է անընդունելի գրառումներ. «Հիմա մենք էլ գրառումներ անե՞նք»: Ես հասկանում եմ իրական նպատակը՝ կրկին անգամ մեզ ներգափոխելով մեր դիրքորոշումը, բերել բավականին հասկանալի եզրույթները մեր վրա փաթաթել»,-ասաց նա:
Դիմելով ԱԺ նախագահությանը՝ Արման Աբովյանն ասաց. «Եթե կարգապահական պատճառով «Բարգավաճ Հայաստանի» չորս պատգամավոր է հեռացվում, ապա, ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաեւ սադրիչը` պարոն Բաբաջանյանը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/555692.html?fbclid=IwAR0MobJORtc54NQKUXuKwOOcRRCZbLvyRkVJ0XPzT1iUq7wnenvDU9heMRw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2178 դիտում
10:02 03-07-2019
Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատի է տվել «7 օր» կայքին և դրա խմբագիր Անդրանիկ Թևանյանին. «Ժամանակ»
Այս բաժնից
628 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
511 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am