5291 դիտում
20:32 10-10-2020
Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից, նրա նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
Այսօր, ժամը 12։00-ից սկսած, ուժի մեջ է մտել մարդասիրական նպատակներով հրադադարը, Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Բյուրոն։
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հրադադարի վարչակարգի հարաչափերը (parameters) դեռ պիտի ճշտվեն։
Ռազմաճակատի երկայնքով այս արդեն խախտվող հրադադարը չի վերաբերւմ, չի կարող վերաբերել արտաքին ճակատի վրա, միջազգային հանրության մոտ մեր աշխատանքներին, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ռազմական գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը, Թուրքիան շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ նաեւ ռազմաճակատում։
Աշխարհով մեկ պետք է շարունակենք մեր բողոքի գործողություններն ու քաղաքական-հարաբերական աշխատանքները, շեշտելով՝
Արցախի հարցի կարգավորման ամենաճիշտ, ամենաարդար եւ ամենաազդու միջոցը՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է.
Ադրբեջանը պետք է իր կողմից վերահսկվող տարածքներից հեռացնի միջազգային ահաբեկչության վարձկաններին, որոնք այնտեղ են հասել Թուրքիայի նախաձեռնությամբ ու կարգադրությամբ.
Թուրքիան որպես հակամարտության կողմ հանդես գալու իր բոլոր ջանքերին պատճառով պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից. Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն՝ ամբողջ տարածաշրջանի կայունությանը հարվածող իր ոտնձգությունների պատճառով.
Այս հրադադարը դեռ չի նշանակում, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի կողմից սանձազերծված պատերազմը ավարտվել է. պատերազմը շարունակվում է, եթե նույնիսկ համեմատաբար մեղմացած են կրակոցները, ռմբակոծումներն ու հրետանակոծումները։
Քաղաքական-քարոզչական աշխատանքներին զուգահեռ, ամբողջ հայությունը պետք է շարունակի նույն թափով մասնակցել պատերազմի հետեւանքները դիմակայելու համար՝ համահայկական եւ Հայաստան-Արցախի համար անհրաժեշտ մարդասիրական օժանդակության առաքումներին, որոնք համադրբում են պետական համապատասխան կառույցների հետ։
Այս պայքարը իր հաղթական ավարտին հասցնելու եւ հաղթանակը ամրագրելու պահը հիմա է։ Բոլորս՝ ի զեն, յուրաքանչյուրս՝ իր հնարավորությունների առավելագույնը տալով»։
Նմանատիպ նյութեր
2745 դիտում
09:53 25-01-2019
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, Հակոբ-Տեր Խաչատուրյանը՝ ներկայացուցիչ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը
1894 դիտում
08:48 03-10-2020
Թուրքիան Մինսկի խմբից պետք է դուրս վռնդվի. Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը
3065 դիտում
14:50 15-10-2014
Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբից «պահանջել է» զբաղվել իր դիվերսանտների ազատման հարցով
Այս բաժնից
523 դիտում
16:23 07-05-2024
Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
343 դիտում
14:58 07-05-2024
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը