211652_close_icon
views-count1161 դիտում article-date 20:52 09-10-2015

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մավրիկիոսի արտաքին գործերի նախարարին

Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մավրիկիոսի արտաքին գործերի նախարար Ջաքդիշ Դհարամչանդ Կունջուլի հետ: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար և նշեց, որ հնարավորություն է ունեցել այցելել Մավրիկիոս և ջերմ հիշողություններ է պահպանում այդ այցից: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Կունջուլը նշեց, որ շատ ուրախ է գտնվել Երևանում, ինչը հնարավորություն է ընձեռում նաև քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս առումով կարևորվեց երկկողմ հարաբերությունների զարգացումը և փոխադարձ այցելությունների կազմակերպումը։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների հաստատման վերաբերյալ։ Հանդիպմանը անդրադարձ արվեց կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, այդ առումով երկուստեք կարևորվեց նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք գագաթաժողովի անցկացումը։

Նմանատիպ նյութեր