211652_close_icon
views-count1065 դիտում article-date 15:18 15-03-2016

Համալրվում է ԱԻՆ փողային նվագախումբը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքի է հրավիրում մինչև 30 տարեկան, փողային գործիքներ նվագող երաժիշտների՝ նախարարության փողային նվագախումբը համալրելու նպատակով: Դիմումներն ընդունվում են առձեռն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի փ/ծ Կադրերի բաժնում (հասցե՝ ք. Երևան 0054, Դավիթաշենի 4-րդ թաղամաս Ա. Միկոյան 109/8): Դիմելու դեպքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ • անձնագիր (բնօրինակ և պատճեն) • դիպլոմ (բնօրինակ և պատճեն) • զինվորկան գրքույկ (բնօրինակ և պատճեն) • ինքնակենսագրություն (CV) Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 31-78-62 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նմանատիպ նյութեր