Ստեփանակերտում այսօր կանցկացվի գարեջրի փառատոն. ելույթներով հանդես կգա տեղի փողային նվագախումբը
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում տեղի կունենա գարեջրի փառատոն:
Փառատոնը կազմակերպվում է «Կոտայք» գարեջրի գործարանի կողմից, ընկերության Ստեփանակերտի ներկայացուցիչների աջակցությամբ:
«Արցախպրես»ի թղթակցի հետ զրույցում ընկերության Ստեփանակերտի ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը ասաց, որ նման նախաձեռնությամբ Արցախում առաջին անգամ են հանդես գալու:
«Փառատոնին կազմակերպելու ենք գարեջրի անվճար հյուրասիրություն: Բացի այդ նախատեսվում է նաև համերգային ծրագիր, որին ելույթներով հանդես կգա Ստեփանակերտի փողային նվագախումբը»,- նշել է Հ. Ղազարյանը:
Նրա խոսքով՝ փառատոնի նպատակը ակտիվ ժամանցի կազմակերպումն է, ինպես նաև փառատոնի միջոցով ընկերության արտադրանքի ներկայացումն ու նոր համագործակցությունների հարթակի ձևավորելն է:
Փառատոնի մեկնարկը տրվելու 18:00-ին: Մուտքն ազատ է: