211652_close_icon

Ծեծկռտուք հանրակացարանում

views-count1748 դիտում article-date 13:05 15-03-2016
Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավանի հանրակացարանում կռիվ է: Մեկնած օպերատիվ խմբին 1969 թ. ծնված Ռիմա Մ.-ն հաղորդում է տվել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարևանները՝ 1986 թ. ծնված Մելքոն Մ.-ն և 1993 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, ծեծի են ենթարկել իրեն և որդուն` 1990 թ. ծնված Սեյրան Ա.-ին` պատճառելով վնասվածքներ: Մելքոն և Անդրանիկ Մ.-երը ներկայացել են բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր