23625 դիտում
23:16 14-03-2016
Ֆառը ներողություն է խնդրել ազատամարտիկի որդուց, իսկ Վարդենիսի ոստիկանապետն արդեն ստեր է զեկուցում. ArmLur.am
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախօրեին ստեղծված անախորժ մթնոլորտը, կարծես, վերանում է: Ինչպես հայտնի է, երեկ վաղ առավոտից քաղաքում անհանգիստ վիճակ էր, քանի որ տաքսու վարորդին ծեծելու հետևանքով Վարդենիս-Երևան երթուղու աշխատանքը կաթվածահար էր եղել:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքում մեծ ճանաչում ձեռք բերած Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ տաքսու վարորդ Արման Խչեյանին: Վերջինիս գործունեությունը գծատերերին մտահոգվելու տեղիք էր տվել. ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղևոր էր խլել:
Հայտնել էինք նաև, որ Արթուր Սարգսյանը՝ նույն ինքը՝ Ֆառը, գիտակցելով, որ ազատամարտիկների ցասումը կարող է իր համար թանկ արժենալ, ստեղծված իրավիճակից խաղաղ ելքեր է փնտրել: Եվ այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ՝ կեսգիշերն անց, Ֆառը որդու և թիկնապահների հետ Երևանից Գեղարքունիք է այցելել՝ հանդիպելու Արման Խչեյանին:
Հանդիպման ընթացքում Ֆառը նախ հրապարակային սաստել և նախատել է ծեծի հեղինակ թիկնապահներին, ապա վերջիններս ներողություն են խնդրել վարորդից՝ խոստանալով, որ այլևս նման համարձակություն չեն դրսևորի ու խնդրել են մոռանալ անցած-գնացածն ու «բարիշել»:
Մանրամասներն` [url=http://armlur.am/500165/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10961 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
Այս բաժնից
1213 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1051 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը