Էկվադորում տղամարդը փողոցով քայլող նախկին կնոջ դեմքին «կիսլատա» է լցրել. տեսանյութ
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի կենտրոնական փողոցներից մեկում անվտանգության տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է տղամարդը ծծմբաթթու լցնում նախկին կնոջ դեմքին, ով այդ պահին տուն էր վերադառնում 16-ամյա աղջկա և քրոջ հետ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեկ այլ տղամարդ հետապնդում և ծեծի ենթարկում վերջինիս:
Ներկայացնում ենք տեսանյութը: