Գայանեն ընկերներից վրեժխնդիր լինելու նպատակով «կիսլատա» է լցրել նրանց մեքենաների վրա
Գայանե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արման Մնացականյանին և Արամայիս Տիգրանյանին պատկանող ավտոմեքենաները վնասելու դիտավորությամբ նախապես գնած ծծմբական թթուն լցրել է նշված ավտոմեքենաների վրա` վերջիններիս պատճառելով խոշոր չափի վնաս:
Գ. Պետրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։