860 դիտում
18:11 14-03-2016
ԵՊՀ-ում մեկնարկեց եռօրյա խորհրդաժողով՝ նվիրված մասնագիտական մաթեմատիկական կրթության արդիականացմանը
Տեխնիկական զարգացման պայմաններում ինժեներական կրթությունը ևս շարունակաբար պետք է բարելավվի՝ հետ չմնալով գլոբալ փոփոխություններից: Մաթեմատիկան ինժեներական և բնագիտական կրթության կարևորագույն բաղադրիչներից է, ուստի կարևոր է նաև մաթեմատիկական կրթական ծրագրերի արդիականացումը և համապատասխանեցումը մասանգիտության պահանջներին և առանձնահատկություններին. այսպիսին էր Երևանում մեկնարկած համաժողովի մասնակիցների մոտեցումը:
Մարտի 14-ին ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում մեկնարկեց եռօրյա խորհրդաժողով՝ նվիրված մասնագիտական մաթեմատիկական կրթության արդիականացմանը: Միջացառման կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և Երևանի պետական համալսարանը:
Համաժողովին մասնակցում են համալսարանների դասախոսներ և որակի ապահովման մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ֆինլանդիայից:
Համաժողովի մասնագետներին ողջույնի խոսք հղեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, «Էրասմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան, Արհեստական ինտելեկտի հետազոտման Գերմանիայի կենտրոնի աշխատակից, MathGeAr ծրագրի համակարգող Սերգեյ Սասնովսկին, Հայաստանում ծրագրի համակարգող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց ճարտարագիտական, բնական և համակարգչային գիտությունների ուսանողների համար մաթեմատիկական ծրագրերի կիրառական բաղադրիչներով հարստացմանը, ներկայացվեց Հայաստանի, Վրաստանի և եվրոպական համալսարանների տեխնիկական կրթության մաթեմատիկական ծրագրերի համեմատական վերլուծությունը, գնահատվեցին Հայաստանի և Վրաստանի համալսարաններում արդիականացված դասընթացները: Եվրոպական համալսարանում ուսումնառության իր փորձը ներկայացրեց նաև ՀԱՊՀ ուսանողուհին:
Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:
Նմանատիպ նյութեր
5651 դիտում
23:44 30-07-2018
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ
1728 դիտում
23:25 28-03-2019
ԱԳՆ-ում տեղի է ւնեցել թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված փորձագիտական խորհրդաժողով
Այս բաժնից
1216 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1057 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը