211652_close_icon

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները

views-count1650 դիտում article-date 09:06 14-03-2016
Մարտի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում այրվել է մոտ 0.5 հա, Արարատի մարզի Մրգավան գյուղի Խուդավերդյան փողոցում՝ 100 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թագավորանիստ կոչվող բլրի մոտակայքում՝ մոտ 2 հա, կենտրոնական գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայր Հայաստան հուշահամալիրի հետնամասում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: [b]ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր