Վարշամ Բորանյանը` ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
Հայաստանցի ըմբիշ, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հռչակվեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մաքսիմովիչին:
Նշենք, որ չեմպիոնական ճանապարհին Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Թոմի Հինովենաուին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը առավելության էր հասել Ուգո Միգել դա Սիլվայի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Վարշամ Բորանյանը հաղթել էր բուլղարացի մարզիկին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասել հունգարացի Բալիտ Կորպասիի նկատմամբ: