Ժնևի ավտոսրահը ներկայացնում է տարվա լավագույն նոր մոդելները. տեսանյութ
Ժնևում ընթացող ավտոսրահը ներկայացնում է տարվա լավագույն ավտոնորույթները, որոնց թվում են պատմության մեջ ամենահզոր Lamborgini-ն, որի 6,5 ծավալով V12 շարժիչը թույլ է տալիս 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 2,8 վայրկյանում, ինչպես նաև 1 մլն 750 հազար եվրո արժողությամբ Bugatti Cheron-ը, որի թվաքանակը սահմանափակ է. արտադրվել է ընդամենը 20 կուպե և 20 ռոդստեր և բոլորն արդեն վաճառված են:
Bugatti Cheron-ի հզորությունը կազմում է 1500 ձիաուժ, իսկ 100 կմ/ժ արագության հասնում է ընդմենը 2,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժ:
Ներկայացնում ենք տեսանյութը: