1663 դիտում
10:39 13-03-2016
Սերժ Սարգսյանը կմեկնի Հունաստան, Կիպրոս և Բելգիա
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան: Նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի և նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ:
«Աթենքում նախատեսված է հայ-հունական երկկողմ հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո ՀՀ Նախագահը և Հունաստանի վարչապետը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կամփոփեն երկկողմ բանակցությունների արդյունքները:
Հունաստանից ՀՀ Նախագահը մարտի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս, որտեղ ևս հանդիպումներ կունենա երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ»,- փոխանցում է նախագահի կայքէջը, հավելելով, որ մարտի 16-ին Սարգսյանը Կիպրոսից կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ հերթական գագաթնաժողովին:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
23:04 08-05-2019
Երևանում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն
1564 դիտում
11:26 05-06-2019
Նիկոսիայում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1147 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
985 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը