211652_close_icon
views-count3144 դիտում article-date 09:29 12-03-2016

Ռուսական կողմը ե՞րբ կէժանացնի գազը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցի օրակարգում եղել է մի շատ կարևոր հարց, որի մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել: Խոսքը ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման մասին է: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի միայն այն դեպքում, եթե ռուսական կողմը տա գազը էժանացնելու համաձայնությունը: Մեր տեղեկություններով, կան որոշակի հիմքեր՝ հույս ունենալու, որ գազի գինը կարող է նվազել: Համենայնդեպս հայկական կողմը ահագին «լավություններ» է արել նման որոշում ռուսներից պոկելու համար: Ամենակարևոր քայլերից մեկն այն էր, որ արդեն մեկ տարի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի վերանայել մեր խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Չնայած անցած տարվա հունվարի 1-ից ՌԴ-ն նվազեցրել էր գազի գինը, սակայն խոշոր սպառողներին գազը նախկինի պես վաճառվում է 272 դրամով: Դրա արդյունքում ռուսական «Գազպրոմ» ընկերության բացարձակ սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ Արմենիան» այս ողջ ընթացքում ստացել է լրացուցիչ շահույթ: Իսկ Սերժ Սարգսյանի այցից մեկ օր առաջ էլ ՀՀ կառավարությունը որոշեց այդ շահույթը ամբողջությամբ թողնել «Գազպրոմ Արմենիային»: Այս «լավությունները» կբավարարե՞ն ռուսական կողմից գազը էժանացնելու համար՝ պարզ կդառնա առաջիկայում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր