Այսօր ամրոց այցելողները քիչ են, քանի որ շատերն են հանդիպել ապարանքի միջանցքներով շրջող դքսուհու ուրվականին
Էյլցի ամրոցը գտնվում է Գերմանիայում:
Ամրոցի մասին պահպանված ամենավաղ տեղեկությունը այն մասին է, թե ինչպես 1157թ․-ին Ֆրեդրիկ Ա-ն նվիրեց այս ամրոցը Ռուդոլֆ վան Էյցին, ով պարտավորվում էր պահպանել առևտրական ճանապարհը Մեյֆիլդ հարթավայրի և Մոզել գետի միջև։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Էյցի ժառանգները մինչև օրս այս պալատի տերերն են։ Ննջարաններից մեկը դքսուհի Ագնեսինն էր։ Նրա մահճակալը, կրծկալը և մարտական տապարը մինչ օրը սենյակում են։
Համաձայն լեգենդի՝ դքսուհին զոհվել է դղյակը անցանկալի հյուրից պաշտպանելու ժամանակ։
Այսօր ամրոց այցելողները քիչ են, քանի որ շատերն են հանդիպել ապարանքի միջանցքներով շրջող դքսուհու ուրվականին, ով, դնելով այցլուներին թշնամու տեղ, դուրս է վռնդել նրանց իր զարհուրելի կերպարանքով ու ահասարսուռ գոռոցով։