211652_close_icon
views-count1122 դիտում article-date 15:13 12-06-2015

Իսպանիայի թագավորը զրկել է քրոջը դքսուհու տիտղոսից

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը իր քրոջը՝ արքայադուստր Քրիստինային զրկել է Պալմա-դե-Մայորկայի դքսուհու տիտղոսից: Որոշումը կայացվել է կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որի կենտրոնում հայտնվել է արքայադուստրը: E! Pais-ի փոխանցմամբ՝ թագավորական հրամանը ուժի մեջ կմտնի այսօրվանից: Այժմ Քրիստինայի պաշտոնական տիտղոսը հետևյալն է՝ Մեծն գերազանցություն դոննա Քրիստինա Ֆեդերիկա Վիկտորյա Անտոնիա դե լա Սանտիսսիմա Տրինիդադ: Հետաքննությունը պարզել էր,որ Քրիստինայի ամուսինը՝ հայտնի հենդբոլիստ Ինյակի Ուրդանգարին և նրա գործընկերը զբաղվել էին խաբեբայությամբ՝ վատնելով պետական միջոցները, իսկ Քրիստինան ամուսնու այդ անօրինական գործունեությունից մեծ եկամուտներ էր ստացել: Արքայադուստրն արեն վճարել է 600 հազար եվրո տուգանք, իսկ Իսպանիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ դատարան է կանչվում թագավորական ընտանիքի անդամը:

Նմանատիպ նյութեր