211652_close_icon
views-count1406 դիտում article-date 21:22 07-10-2014

Վերջին օրերին Էջմիածին այցելողները ակամայից տոնի մասնակից են դառնում

Հոկտեմբերի 7-ը Էջմիածնում տոնական միջոցառումների երկրորդ օրն էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի փոխանցմամբ` տոնական տրամադրությունը շարունակվում էր քաղաքի տարբեր հատվածներում: 2004 թվականից հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է նաեւ գրադարանավարի օրը: Միջոցառումների շարքում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այցելել է Էջմիածնի կենտրոնական գրադարան: Այստեղ քաղաքապետը շնորհավորել է գրադարանների աշխատակիցներին: Քաղաքապետը գրադարան ձեռնունայն չէր գնացել. 173 կտոր գիրք գրադարաններին եւ դրամական խրախուսանք բոլոր աշխատակիցներին: Տոն էր նաեւ քաղաքի Չարենց թաղամասում: Չարենցի 11 եւ 13 շենքերի բակերում խինդ ու ուրախություն էր: Բոլորովին վերջերս այնտեղ ասֆալտապատում է իրականացվել: Բնակիչները արտահայտում էին իրենց շնորհակալությունը: Գեղեցիկ համերգային ծրագիր էր պատրաստվել բնակիչների համար: Մշակույթի պալատի երգի պարի խմբերը բնակիչների հետ կիսում էին քաղաքում առկա տոնական տրամադրությունը, որի բարձրակետը կլինի հոկտեմբերի 8-ին` մայր միջոցառման օրը: Էջմիածնեցին միշտ պայքարող է եղել: Պայքարել է հանուն հայրենիքի: Հետեւաբար, քաղաքապետի նախաձեռնությամբ տարբեր միջոցառումների ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում հանուն հայրենիքի կյանքը զոհած մարտիկների համար: Տոնական միջոցառումների երկրորդ օրը Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածնեցինը, հյուրերը ծաղիկ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի առջեւ:

Նմանատիպ նյութեր