211652_close_icon
views-count2416 դիտում article-date 20:25 11-03-2016

«Կանայք ոստիկանությունում». տարածաշրջանային համաժողով Թբիլիսիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 1-ից 4-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Կանայք ոստիկանությունում» թեմայով տարածաշրջանային 5-րդ համաժողովը: Ամենամյա այս միջոցառման նպատակն է բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը և ընդգծել նրանց դերը ոստիկանությունում: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Յան Քելլին, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին, ինչպես եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ոստիկանության ավագ խորհրդական Մայքլ Թըրնըրը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության 260 կին ծառայողներ: Համաժողովի ընթացքում Կանադայի և ԱՄՆ իրավապահ ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան մանկական մահացությունների, ընտանեկան բռնությունների, եւ, ընդհանրապես, մահվան ելքով դեպքերի քննության, ձգաբանական փորձաքննության, հաղորդակցության հմտությունների զարգացման, արտակարգ իրավիճակներում բանակցությունների վարման, ինքնապաշտպանության մարտավարության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտի վերջին միտումների, դեպքի վայրում տարվող աշխատանքների և մասնագիտական զարգացման ռազմավարության մասին դասախոսություններով, որոնք համակարգչային տեխնիկայի միջոցով անցան առավել գործնական և բովանդակալից: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որի կազմում էին քրեական հետախուզության գլխավոր, իրավաբանական վարչությունների, շտաբի, Երևան քաղաքի վարչության և կրթահամալիր կին ծառայողներ, համաժողովի օրերին ցուցաբերեց ակտիվ մասնակցություն ինչպես ներկայացվող զեկույցների, այնպես էլ դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում: Համաժողովի ավարտին` մարտի 4-ին, տեղի ունեցավ մասնակիցներին վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Համաժողովը հնարավորություն ընձեռեց դեմ առ դեմ հանդիպել ոլորտի առաջատար մասնագետների, ովքեր իրենց լավագույն փորձով առավելագույնս օգտակար եղան միջոցառման մասնակիցներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր