211652_close_icon
views-count2160 դիտում article-date 14:46 12-03-2014

«Կանայք ոստիկանությունում» թեմայով տարեկան տարածաշրջանային հերթական համաժողով Թբիլիսիում

Մարտի 4-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Կանայք ոստիկանությունում» թեմայով տարեկան տարածաշրջանային համաժողով, որի նպատակն այս տարի ևս նույնն էր` բարձրացնել իրավապահների որակավորումը և ընդգծել կանանց դերը ոստիկանական համակարգում: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկիստանի ՆԳՆ և ոստիկանության ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ներկայացնում էին 14 կին ծառայողներ: Բացմանը օրը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, Վրաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրիդժիտ Բրինքը և դեսպանատան ավագ խորհրդատու Մայքլ Թըրնըրը: Զեկույցներով հանդես եկան մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավար, ոստիկանության կադրերի վարչության հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Ռուզաննա Ղուկասյանը: Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` նա ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես և համակարգում կանանց դերի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած համաժողովի վերջին օրը մասնակիցներին հանդիսավոր պայմաններում տրվեցին վկայականներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր