211652_close_icon
views-count2938 դիտում article-date 17:52 11-03-2016

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը. ֆոտոշարք

Մոսկվայում տեղի ունեցավ Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցավ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ով շնորհակալություն հայտնեց Նախագահ Սերժ Սարգսյանին շախմատային այս կարևորագույն մրցաշարի կազմակերպման և մշտապես շախմատին աջակցելու համար: Բացմանը ելույթ ունեցող Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը նույնպես շնորհակալություն հայտնեց Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Շախմատային Ֆեդերացիային խաղի միլիոնավոր երկրպագուներին շախմատային նման տոն նվիրելու համար: Բացման արարողությանը ելույթ ունեցան նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ և Ռուսաստանի Շախմատային Ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դմիտրի Պեսկովը և ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Նշենք, որ մրցաշարի բացման արարողությունը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Հայաստանի առաջատար գրոսմայստեր, հավակնորդների մրցաշարի մասնակից Լևոն Արոնյանի հետ և հաջողություն մաղթել նրան: Ավելացնենք, որ ՌԴ մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Երկու շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր