211652_close_icon
views-count32368 դիտում article-date 16:45 11-03-2016

350-ից ավելի ընտանիքների հույսը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն է

Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների 350-ից ավելի ընտանիքներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով խնդրանքով դիմում են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Խնդրանքում, մասնավորապես, ասվում է. «Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկը, որը կարևոր հանգույց է Գարեգին Նժդեհի փողոցի և հրապարակի բեռնաթափման համար, կահավորված չէ լուսացուցային եռագույն ազդանշանման համակարգով, ինչպես նաև հետիոտների համար նախատեսված անցումների համապատասխան գծանշումներով: Անցյալ տարվա ընթացքում Մայիսի 9-ի փողոցի ասֆալտածածկը հիմնանորոգվել է, ինչի հետևանքով անհամեմատ ավելացել է երթևեկության ծանրաբեռվածությունը: Արդյունքում վերը նշված խաչմերուկը դարձել է խիստ վտանգավոր ինչպես տրանսպորտային միջոցների երթևեկության, այնպես էլ հետիոտնի անցումների համար: Հարկ է նշել, որ խաչմերուկի շրջակայքում տեղակայված են 2 մանկապարտեզ, հանրակրթական 2 դպրոց և Հայաստանի շախմատի ակադեմիան, ինչով պայմանավորված՝ բազմաթիվ երեխաներ հատում են խաչմերուկը վտանգի պայմաններում: Ողբերգական դեպքերից և հաճախակի տեղի ունեցող ավտովթարներից խուսափելու համար խնդրում ենք Ձեր կարգադրությունը համապատասխան կառույցներին՝ կահավորել Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկը համապատասխան լուսացուցային ազդանշանման համակարգով և հետիոտների անցումների համար նախատեսված գծանշումներով»:

Նմանատիպ նյութեր