1728 դիտում
12:16 11-03-2016
Փաստաբան. «Եթե նման սկզբունքով մոտենանք, բոլոր ԶԼՄ-ները պիտի փակվեն». hetq.am
Մարտի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրապարակվի Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանն ընդդեմ լրագրող Ադրինե Թորոսյանի գործով վճիռը, հայտնում է [url=http://hetq.am/arm/news/66325/pastaban-ete-nman-skzbunqov-motenanq-bolor-zlm-nery-piti-pakven.html]Hetq.am[/url]-ը:
Դպրոցի տնօրենը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցով: Նա պահանջել է հօգուտ իրեն լրագրողից բռնագանձել 3 մլն դրամ, որից 2 մլն-ը որպես փոխհատուցում զրպարտության համար, իսկ 1 մլն-ը՝ վիրավորանքի: Դատարանը (նախագահող Վ.Հովնանյան) նաև հայցի ապահովման միջոց է կիրառել՝ լրագրողի գույքի վրա արգելանք դնելով 3 միլիոն դրամի չափով:
Ըստ դպրոցի տնօրենի ներկայացրած հայցի, 2014-ի դեկտեմբերի 12-ին «Լոռի»հեռուստատեսության եթերում լրագրող Ադրինե Թորոսյանն հեղինակել է «Արդյունքում տուժել է դպրոցի բյուջեն» (մաս 2) տեսանյութը, ինչպես նաև նույն թվականի դեկտեմբերի 20-ին hraparak.am կայքում հեղինակել է «Մարզպետը մտադրվել է երկրորդ դատն էլ պարտվել դպրոցի տնօրենին» հոդվածը, որոնցում, ըստ հայցվոր Կարինե Ստեփանյանի, տեղ են գտել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող հրապարակային վիրավորանքներ և զրպարտություն պարունակող տեղեկություններ:
Մասնավորապես, ըստ հայցի, օրինակ, լրագրողը սխալ է նշել հայցվորի կողմից՝ հարկադիր պարապուրդի դիմաց ստացած գումարի չափը՝ է շուրջ 2 միլիոն դրամ: Կարինե Ստեփանյանը դատարանում ներկայացրել է ապացույց, որ իրականում ստացած գումարը երկու անգամ պակաս է:
Կարինե Ստեփանյանը պահանջել է նաև պարտավորեցնել լրագրողին նույն ԶԼՄ-ներով ներողություն խնդրել, հրապարակել դատարանի կայացվելիք վճիռը կամ դրա մի մասը:
Դպրոցի տնօրենը կխոսի վճռից հետո
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենից, սակայն մինչև վճռի հրապարակումը Կարինե Ստեփանյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ գործի մանրամասների հետ կապված: Նա ասաց, որ վճռից հետո կհայտնի իր դիրքորոշումը. «Սխալ եմ համարում վճռի հրապարակումից առաջ որևէ մեկնաբանություն տալ: Վճռից հետո կխոսենք»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց Կարինե Ստեփանյանը:
Փաստաբան. «Անգամ ավելի մեղմ նյութ է, քան ամեն օր հանդիպող լրագրողական նյութերն են»
Իսկ Ադրինե Թորոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ, այս գործն ուղղակի հնարված է. «Նա դատի է տվել զուտ դատի տալու համար: Ընդհանրապես իրեն դուր չի գալիս, որ լրագրողներ կան: Եթե նման սկզբունքով մոտենանք, ապա բոլոր թերթերը, ԶԼՄ-ները պիտի փակվեն: Սովորական, անգամ ավելի մեղմ նյութ է, քան ամեն օր հանդիպող լրագրողական նյութերն են»,- hetq.am-ի զրույցում ասաց փաստաբան Աթանեսյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hetq.am/arm/news/66325/pastaban-ete-nman-skzbunqov-motenanq-bolor-zlm-nery-piti-pakven.html]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
24742 դիտում
23:24 15-03-2020
Արման Բաբաջանյան. Հագուստի, ոսկու, շինանյութի շուկաները պետք է ժամանակավորապես փակվեն
2988 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը