211652_close_icon
views-count2440 դիտում article-date 09:37 11-03-2016

ՀՀԿ-ի չխոսկան պատգամավորները նախազգուշացվել են. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, որոնք այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը: Խոսքը, բնականաբար, մականունավոր պատգամավորներին չի վերաբերում, այլ նրանց, որոնք կարող են ելույթ ունենալ, բայց դրա «իմաստը» չեն տեսնում: Այս զգուշացման մեջ վերջիններս վտանգ են տեսնում, կարծելով, որ իրենց անուղղակիորեն ասվել է, որ չեն կարող լինել ապագա խորհրդարանում: Բայց «չխոսկանները» հույսը չեն կորցնում և առաջիկայում «բոցավառ» ելույթներ կունկնդրենք: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր