2302 դիտում
09:29 11-03-2016
Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ներիշխանական խոհանոցում թեժ է: «ՀԺ»-ն հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը:
Նույն աղբյուրները հայտնում են, որ Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն և մասնավոր քննարկումների ժամանակ ասել է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում:
Մեզ հայտնի դարձավ, որ հիմա էլ քննարկվում է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Վերջինս, ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում և հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի քանի սկանդալային պատմություննների մեջ ընկնել:
Իսկ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ամենայն հավանականությամբ, դեսպան կնշանակվի Հունաստանում: Այս պահին կարծես թե միանշանակ է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՎՊ-ն, սակայն, կկոչվի Հաշվեքննիչ պալատ և կունենա բոլորովին այլ ֆունկցիաներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
10:34 02-12-2015
«Այո»-ի դեպքում Վերահսկիչ պալատի փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատ. «Ժամանակ»
7336 դիտում
09:14 21-09-2016
Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն բարձր պաշտոնի. «Ժամանակ»
1687 դիտում
11:20 06-09-2014
Վերահսկիչ պալատ VS ղազախական ոչխար. ո՞վ է ծնել 800 էդիլբայներին. տեսանյութ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2161 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան