Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն բարձր պաշտոնի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»–ի տեղեկություններով երեկ աշխատանքից ազատված էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի։
Մեզ հասած տեղեկություններով առաջիկայում հենց Յոլյանը կղեկավարի Վերահսկիչ պալատը, որի նախագահին, ըստ նոր Սահմանադրության, ընտրելու է Ազգային ժողովը։ Իսկ Վերահսկիչ պալատը այդուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]