211652_close_icon
views-count1660 դիտում article-date 11:20 06-09-2014

Վերահսկիչ պալատ VS ղազախական ոչխար. ո՞վ է ծնել 800 էդիլբայներին. տեսանյութ

Բոյն ու երկարությունը մեկ մետրից մի քիչ պակաս, կրծքավանդակը՝ դրանից մի քիչ ավելի, քաշը՝ 160 կիլոգրամ։ Ճիշտ կառուցվածքով նախագծված էդիլբայ ոչխարն է։ Ղազախական արմատներով։ Նրան դիմացից էլ տեսնես կտարբերես, հետևից էլ։ Սրանք տոհմը շարունակող ղոչերն են՝ որձերը։ Նրանց գեղեցիկ հատվածը ուր որ է հորիզոնում կերևա։ Ջուր խմելու ժամն է։ Մսոտ արծվաքիթներին ԱՐԱԼԵՌ ՏՈՏ ընկերության ղեկավարը զույգ-զույգ է հաշվում։ Սարից կիջնեն 800-ը։ Հայաստանում ուրիշ տեղ էդիլբայ չկա։ Հիմա` 800 էդիլբայ իրենց համար ջուր են խմում առվակից։ Մեկ էլ լուր՝ Վերահսկիչից՝ 150 միլիոն դրամը ջուրը տարել է։ Ռուսաստանցի 900 էդիլբայների փոխարեն ԱՐԱԼԵՌ ՏՈՏ-ում աշտարակցի ոչխարներ են` գուժում է վերահսկիչը։ Գագիկ Հովհաննիսյանը նախ տեղեկացնում է՝ Աշտարակում ոչխարաբուծություն չկա։ Սա մեկ։ Տրամադրված գումարը 150 միլիոն դրամ չէ, 90 է՝ սա երկու։ Ակնհայտ պատասխանն էլ սարից հենց նոր իջած ոչխարներն են։ Եթե տոհմային էդիլբայ չի ներմուծվել, այս 800-ին ո՞վ է ծնել։ Վերահսկիչը որպես հիմք Մաքսայինի տվյալն է ընդունում՝ այնտեղ պնդում են, որ ոչ մի էդիլբայ. 2012-13-ին Հայաստան չի ներգաղթել։ Ֆերմերը նույն հանգստությամբ շարունակում է՝ թող ճշտեն թյուրիմացությունը։ Փաստաթղթերը 43 տոկոս բաժնեմաս ունեցող «ֆրեդա» ընկերությունում են։ Վերադառնանք էդիլբայ ոչխարներին։ Մեկ ամսից բեղմնավորման շրջանն է։ Հղիներին կտեղափոխեն ներքև՝ ծնարան։ Էլիտարների համար էլիտար պայմաններ։ Երեք ամիս այդտեղ կպառկեն, տոհմը կհարստացնեն։ Իրենց շուրջ վեճը իրենց կաթին–մսին վնաս չէ։ Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33265]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր